ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիան Հայաստանի հետ քննարկում է իր միգրանտներին ուղարկելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի կողմից բանակցություններ են սկսվել Հայաստանի, Կոտ Դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ Ռուանդայի սխեմայով նրանց անօրինական միգրանտներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին գրել է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության փաստաթղթերին, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով։

Միացյալ Թագավորությունը դիտարկել է մոտ մեկ տասնյակ երկրներ, որոնց հետ պետք է սկսել նմանատիպ բանակցություններ: Լոնդոնն արդեն դիմել  է Պարագվային, Էկվադորին, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային։ Նշվում է, որ այս երկրներն ավելի քիչ են շահագրգռված նման գործարքով։

Լոնդոնը դրա համար վճարում է մոտավորապես 4,5 միլիարդ ֆունտ, այսինքն՝ յուրաքանչյուր արտաքսված միգրանտ թագավորության վրա կարժենա 150 հազար ֆունտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular