ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը պատմել է iPhone-ի գաղտնիքի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

168.am-ը գրում է.

Lifer.com.ua-ը գրում է, որ ամերիկացի բժիշկ Ջուլի Թոմփսոնը պատմել է iPhone-ի գործառույթի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը։ «Մեզ մոտ ընդունվող շատ հիվանդներ չգիտեն՝ ինչպես հուսահատ պահերին կապվել հարազատների հետ։ Պատահում է, որ նրանք չեն կարողանում արգելափակումից հանել հեռախոսը»,- նշել է նա։ Ըստ բժշկի՝ բժշկական կարևոր տեղեկատվությանը կարելի է հասանելիություն ստանալ նաև այն դեպքում, երբ iPhone-ի էկրանն արգելափակված է։ Սակայն դրա համար անհրաժեշտ է միացնել կարգավորումները։ Սեղմեք «Health» կոճակը։ Էկրանի ներքևի հատվածում կարող եք տեսնել «Medical ID» հատվածը։ Այդ հատվածում լրացրեք բոլոր տվյալները՝ արյան խումբ, հնարավոր ալերգիկ ռեակցիաներ, դեղամիջոցներ, որոնք կարող են ալերգիա առաջացնել, որոնք ձեզ հակացուցված են, և այլն։

Բժիշկը կկարողանա հասանելիություն ստանալ այդ տվյալներին, նույնիսկ, եթե դուք գիտակցություն չունենաք։ Դա բառացիորեն կարող է փրկել ձեր կյանքը։ «Շտապօգնության հիվանդանոցում աշխատում եմ արդեն մի քանի տարի։ Մեզ մոտ պարբերաբար հոսպիտալացվում են հիվանդներ, որոնք չեն կարողանում ոչ կապվել հարազատների հետ, ոչ էլ ասել, թե ով են, ինչ է պատահել իրենց հետ։ Պատահում է՝ հիշողությունը դավաճանում է նրանց, և նրանք չեն կարողանում արգելափակումից հանել հեռախոսը։ Բայց առավել հաճախ հանդիպում են դեպքեր, երբ տուժողը գիտակցություն չի ունենում, հեռախոսն ամբողջական է լինում, սակայն բժիշկները չեմ իմանում, թե ինչ դեղամիջոցներ կօգնեն նրանց»,- նշել է բժիշկը։

Շատերը, սակայն, գերադասում են չօգտագործել Medical ID-ն, քանի որ դա ժամանակի անիմաստ ծախս են համարում։ Սակայն իրականում սա լավ հնարավորություն է՝ ծրագրում նշելու կարևոր բժշկական տվյալներ։ «Եղել են դեպքեր, երբ այդ ծրագրի հատվածն է օգնել իմանալ, թե որ խմբին է պատկանում այդ մարդու արյունը։ Այս ծրագիրը մեկ կյանք չէ, որ փրկել է»,- ասել է բժիշկը։

  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular