Արմենակ Ղ.-ն հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 65-ամյա Արմենակ Ղ.-ն:
Նա ապրիլի 5-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: