ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Անգլիան կփորձեն զորք մտցնել Սյունիքի մարզ․ Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առայժմ չեմ մտնի Իրան-Իսրայել հակամարտության խորքերը, մանավանդ որ շուտով ֆեյսբուքյան քաղաքագետները կսկսեն իրար հերթ չտալով կանխատեսումներ անել։
Միայն նշեմ, որ յուրաքանչյուր տարածաշրջանային հակամարտություն իր հետ բերում է այլ անկանխատեսելի զարգացումների, ուստի մենք պետք է առավել քան զգոն լինենք։
Իրանի սահմանակից շրջաններում անհրաժեշտ է ուժեղացնել սահմանային հսկողությունը, իսկ բնակավայրերում կարգի բերել ապաստարանները։
 
Եթե Իսրայելը և նրա դաշնակից երկրները հարձակվեն Իրանի վրա, հավանական է, ռումբեր ու հրթիռներ պատահական կամ "պատահական" կընկնեն նաև մեր տարածքում, ուստի մեր բնակիչները պետք է իմանան' ինչ անել նման դեպքում։
 
Մեծ է վտանգը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Անգլիան կօգտվեն տարածաշրջանային հակամարտությունից ու կփորձեն զորք մտցնել Սյունիքի մարզ, ուստի պետք է ուժեղացնել հատկապես Երասխի, Ջերմուկի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի դիրքերը, զորքը պահել ուժեղացված մարտական պատրաստության վիճակում։
 
Դա պարտադիր անհրաժեշտություն է երկրի անվտանգության տեսանկյունից։
 
Իհարկե, ինձ կարձագանքեն, թե այս իշխանությունը չի անի նման բան, բայց ես ասում եմ ոչ թե քաղաքական իշխանության, այլ զինվորականների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular