Իսրայելի օդային տարածքը բացվեց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի իշխանությունները բացել են երկրի օդային տարածքը, որը փակվել էր Իրանի կողմից հարձակման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի օդանավակայանների վարչությունը։
«Անվտանգության ծառայությունների ցուցումների համաձայն՝ առավոտյան ժամը 07:30-ի դրությամբ Իսրայելի օդային տարածքը բաց է եղել, Բեն Գուրիոն օդանավակայանը վերսկսել է աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ Բեն Գուրիոն օդանավակայանի չվացուցակը փոփոխությունների է ենթարկվելու։ Ուղևորներին խնդրում են հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների կայքերին տեղեկատվության համար: