Չի դադարել պայքարս, եղել եմ, կամ ու կլինեմ այս ազգային գոյամարտի առաջնագծում․ Արմեն Աշոտյան
ԻՐԱՎՈՒՆՔՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիներից իրեն ուղղված հարցերին, հաղորդում է Aravot.am-ը։
Սմբատ Միքայելյան – «Պարոն Աշոտյան, Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդեք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։
Արմեն Աշոտյան -Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով, հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։
Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել և ոչ մի օր, ուստի եղել եմ կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։