ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիթ-բերանը, կողերը՝ ջարդված, «հազիվ շնչում է, վերակենդանացման բաժանմունքում է պառկած», տատը նկարագրում է թոռան վիճակը, որին զինվորական հոսպիտալում տեսակցելուց հետո մի կերպ ուժ գտավ «Ազատության» հետ զրուցելու համար:

Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։

Պատահարի ստույգ պատճառները դեռ հայտնի չեն:

Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորի մայրն ասաց՝ որդին չի հիշում, թե ինչպես է մեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել հարակից ձորակի տարածքում:

«Ասում է՝ մենակ հիշում են էն, որ շըխկ-թըխկ ու վերջ, ու մեկ էլ ուղղաթիռի տեղափոխման պահն է հիշում», - փոխանցեց մայրը։

Զինվորի մայրը նեղսրտած էր, չհասցրեց տուժածներին տեսակցության եկած պաշտպանության նախարարին հանդիպել, հարցեր ուներ, օրինակ՝ ինչո՞ւ է զինվորական մեքենաների անսարքության հարցը հաճախ մնում զինվորի ուսերին. - «Իրենք են իրենց գումարով այդ «Ուրալ»-ները վերանորոգել՝ զինվորները, երեխեքը.... ոչ մեկից ոչ մի օգնություն։ Քանի անգամ պատահել է նման դեպք։ Եղել է, ասել է, որ պատահել է, որ մաս է պակասել, մաս է պետք եղել, իրենք վերցրել, տարել են ու վերանորոգել ավտոմեքենան։ Բայց, ասում է՝ մեկը սարքում էինք, մեկն էր փչանում, էն մեկը սարքում էինք, էն մեկն էր փչանում։ Ի՞նչ պետք է անեին էս երեխեքը։ Թող զինվորին լավ նայեն։ Եթե նման անսարք տեխնիկա են օգտագործում, թող գոնե սարքին լինի։ Քանի՞ նման զոհ ու վիրավոր պիտի բերեն դաս չեղավ ոչ մի անգամ։ Ցավը շատ մեծ է, շատ բան կարող եմ ասել, բայց չեմ ուզում, թող իրենք իմանան», - ասաց նա։

«Տեղեկության իսկության վերաբերյալ համապատասխան ստուգումներից հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- «Ազատությանը» փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից՝ արձագանքելով զինվորի ծնողի այն պնդմանը, որ հաճախ զինվորներն են իրենց գումարով նորոգում զինվորական մեքենաները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular