ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի. Բագրատ Սրբազանը՝ Ոսկեպարում ակցիայի մասնակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ակցիա է` ի պաշտպանություն Տավուշի մարզի այն տարածքների, որոնք ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։

«Յուրաքանչյուր մարդ զոհված զինծառայողների մայրերի, հայրերի ձեռքերին պետք է խոնարհվի: Եթե մենք նրանց չգնահատենք, ուրիշ ոչինչ արժեք չի ունենա: Այս հայահավաք հանրահավաքն ուղղակի հանդիպում է»,- հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այս շարժումն, ի վերջո, իր նպատակին ծառայելու է, որի վերջին հանգրվանը ոչ վերացական, այլ շատ շոշափելի հաղթանակն է: Մեր նշանաբանն է՝ պատիվ  և հայրենիք, մեր շարժումն է՝ հանուն հայրենիքի, հանուն Աստծո, հանուն արդարության ու ճշմարտության, առանց որոնց չկա խաղաղություն և առանց որոնց ոչ մի արժեք նշանակություն չունի մեր կյանքում:

Մեր պայքարը ճշմարտության համար է, որը որոշ մարդկանց ուղեղում արժեք չունի: Բայց դա մեր արժեքն է, ուրիշ շեղվելու տեղ չունենք: Մենք կա՛մ ստի հետ ենք, կա՛մ ճշմարտության: Մեր պայքարը հոգևոր է: Եթե այդտեղ հաղթեցինք, մեր առջև էլ որևէ արգելք չի կարող, լինել»,-նշեց նա:

Ոսկեպար են ժամանել ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, «Բաբոն տեր է» և «ՀայաՔվե» նախաձեռնությունների անդամներ, մշակույթի գործիչներ, երգիչներ, սովորական քաղաքացիներ։

Հնչում է ազգային երգ ու երաժշտություն։ Հավաքվածները պարում են քոչարի ու յարխուշտա։ Երգում են Արթուր Խաչենցն ու Արսեն Գրիգորյանը` Մրոն։

Նշենք, որ ակցիան կազմակերպել է «Տավուշը հանուն հայրենքի» նախաձեռնությունը` այն համոզմունքով, որ արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular