ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սլավիկ Վարդանյանը տան միակ տղան էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 20-ամյա ժամկետային Սլավիկ Վարդանի Վարդանյանը Վանաձորից էր։

NEWS.am-ին պատմեցին, որ Սլավիկը իրենից մեծ մեկ քույր ուներ։

«Խեղճ, հասարակ ընտանիք էր։ Վարձով էին ապրում»,- պատմեցին մեզ։

Ավելի վաղ գրել էինք, որ  Մեղրիի հատվածում տեղի է ունեցել վթար, որը խլել է 4 ժամկետային զինծառայողի կյանք. Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։ 

Վթարից վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular