ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը դեմ է արտահայտվել Ուկրաինայի դրամաշնորհային ֆինանսավորմանը. դիտարկում են «նվերների» փոխարեն վարկեր տրամադրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հանրապետական ​​կուսակցությունը դիտարկում է Ուկրաինային օգնությունը վերսկսելու հնարավորությունը, բայց միայն վարկերի տեսքով, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսում։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի օգնության օրինագծին, մենք հենց հիմա մտածում ենք այն վարկի տեսքով հաստատելու մասին, ոչ թե պարզապես նվերի։ Մենք (Միացյալ Նահանգները) շարունակում ենք միլիարդավոր դոլարների նվերներ տալ»,- ընդգծել է Թրամփը։

Նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին «քայլ առաջ անել» Ուկրաինային օգնելու հարցում, քանի որ, նրա կարծիքով, «նրանք շատ ավելի են տուժել ուկրաինական հակամարտությունից»։

«Ուկրաինայում իրավիճակը երբեք չէր լինի այսպիսին, եթե ես լինեի նախագահ: Եվ սա ասում են բոլորը, այդ թվում՝ դեմոկրատները: Բազմաթիվ մարդիկ են զոհվում երկու կողմից էլ »,- հավելել է նախկին նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular