ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան սկսել է սեփական Backfire K1 անօդաչու թռչող սարքի զանգվածային արտադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի ապրիլի 5-ին սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածվել Ուկրաինայում մշակված նորարարական Backfire K1 անօդաչուի զանգվածային արտադրության մեկնարկի մասին, գրում է Overclockers.ru-ն։

Backfire K1-ը նախագծված է որպես փոքր ինքնաթիռ՝ առջևի շարժիչով և V-աձև պոչով: Անօդաչու թռչող սարքը գործարկվում է կատապուլտի միջոցով։

Այն շարժվում է կանխորոշված երթուղիներով առանց իր օպերատորների հետ մշտական կապի անհրաժեշտության: Այդ հատկանիշն «թռչնակին» դարձնում է էլեկտրոնային պատերազմին դիմացկուն և էլեկտրոնային հետախուզության համար անտեսանելի: Առանց ավանդական կառավարման ռադիոալիքի և ապահովված ամուր GPS ալեհավաքով, Backfire K1-ը պահպանում է իր ընթացքը չընկնելով հակաքայլերի ազդեցության տակ:

Backfire K1 Տեխնիկական պարամետրերն են. մարտական հեռահարությունը մինչև 55 կմ, կարող է տեղափոխել մինչև 6 կգ օգտակար բեռ, առավելագույն  արագությունը 84 կմ/ժ, ռմբակոծությունն իրականացվում է 50-200 մ բարձրություններից, առավելագույն բարձրությունը՝ 1000 մ, առավել արդյունավետ է աշխատում 300 մ աշխատանքային բարձրության վրա, ունի Էլեկտրական շարժիչ:

Backfire K1-ը կարող է կրել Սմերչ հրթիռային համակարգի երկու 9N235 բեկորային մարտագլխիկներ: Ենթազինամթերքը հագեցած է քթային ապահովիչով և ինքնաոչնչացման մեխանիզմով, ինչը մեծացնում է անվտանգությունը և նվազագույնի է հասցնում չպայթող զինամթերքի քանակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular