ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ
ԻՐԱՎՈՒՆՔԱպրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։
Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: