Հնդկաստանի Նոիդա քաղաքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը
ՄՇԱԿՈՒՅԹՀնդկաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հնդկաստանի Նոիդա քաղաքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը․
«Սույնով տեղեկացնում ենք, որ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կապակցությամբ, Հնդկաստանում ՀՀ դեսպանության և Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) համագործակցությամբ, ս.թ. ապրիլի 19-ին Նոիդայում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը:
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին, մասնավորապես՝ հայ համայնքի հարգարժան ներկայացուցիչներին, մասնակից դառնալու միջոցառմանը. հասցեն և ժամն՝ ըստ ներկայացված պաստառի»,- ասվում է հաղորդագրության մեջ։