Հայաստանի ներքին անվտանգությունը խայտառակ վիճակում է, դրանով զբաղվելու փոխարեն շոուներ են անում․ Մեսրոպ Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻհարկե, ոչ մեկը երաշխավորված չէ դժբախտ պատահարներից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ներքին անվտանգությունը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա, ինչի հետևանքով ունենում ենք զոհեր, վիրավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ռազմավարական նշանակություն ունեցող աշխատանքների փոխարեն ակադեմիական քաղաքով ու նմանատիպ շոուներով զբաղվող իշխանության համար մարդկային կյանքն ու առողջությունը վաղուց դադարել է արժեք լինել։
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Առաքելյանը։