ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ. Իրավապաշտպան ՀԿ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուսումնասիրել է «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքը և հետապնդումը։

Կենտրոնի եզրակացությամբ այն կրում է քաղաքական բնույթ՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ 2024թ. մարտի 22-ին ձերբակալվեցին, այնուհետև՝ երկու ամսով կալանավորվեցին «Իմնեմնիմի» ընդդիմադիր քաղաքական ուղղվածության փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք մեղադրվում են «խուլիգանություն» կատարելու մեջ՝ փոդքասթի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետին և իր կուսակիցներին պաշտոնյաներին ուղղված հայհոյանքների համար։ Քրեական գործով փոդքասթերներին սպառնում է 5 տարի ազատազրկում։

«Փոդքասթի վարողները նախապես զգուշացրել էին, որ ընթացիկ հատվածում կիրառելու են հայհոյանքներ, իսկ տեսանյութի քննարկվող հատվածը կրում էր 18+ նշումը։ Ն․ Սամսոնյանի ձերբակալության կոպտությունը պատժիչ բնույթ է կրել, քանի որ, ըստ տեսանյութի, վերջինիս կողմից դիմադրության որևէ փորձ չի արվել։

Հաշվի առնելով, որ վիրավորանքը և ծանր վիրավորանքը ՀՀ-ում ապաքրեականացված են՝ փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար։

Այս հանգամանքները ինքնին նշանակում են, որ վերջիններիս կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին»,-մասնավորապես ասված է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հրապարակած զեկույցում։

Մանրամասները՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հրապարակած զեկույցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular