ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրկին բարձրացավ ՆԳՆ ծառայողների աշխատավարձը, որն արդեն իսկ բարձրերի շարքում էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների համար ամսական հավելումը 20 000 դրամից կդառնա 70 000 դրամ»։

Համապատասխան որոշումն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց Կառավարության նիստում։ Կրկին բարձրանում է ՆԳՆ ծառայողների աշխատավարձը, որն արդեն իսկ բարձրերի շարքում է։

Ոստիկանությունը, 2018 թվականից ի վեր, հավանաբար ամենածախսատար ոլորտն է պետության համար։ Ոստիկանությունում մի քանի ստորաբաժանումներ ավելացան, պետական պարտքի գնով ներդրվեց պարեկային ծառայությունը, նրանց համար նոր մեքենաներ գնեցին, նոր համազգեստներ, նոր գույք՝ պլանշետներ, գերհագեցած և ժամանակակից տեխնիկա, նույնիսկ էլեկտրական ինքնագլորներ (սամոկատ) և այլն։ Սակայն այս ամենի ֆոնին ունենք մի վիճակագրություն, որն այնքան էլ ոգևորիչ չէ։ Մասնավորապես՝ աճել են հանցագործությունների բոլոր տեսակները, մայրաքաղաքի կենտրոնում, գրեթե ամենօրյա ռեժիմով, մարտաֆիլմ հիշեցող կրակոցների մասին պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում և այլն։

Ոստիկաններին տրվող բարձր աշխատավարձերի հաշվին էական աճ է գրանցել նաև միջին աշխատավարձը՝ 14․6 տոկոս ։ Մի շարք գործոններից զատ, Աուդիտորների պալատի նախագահը նաև այսպես է բացատրում վիճակագրությունը, որն իր գնահատմամբ այնքան էլ հավաստի չէ։

«ՆԳՆ-ում աշխատողների քանակի էական ավելացում է տեղի ունեցել, ինչպես և՝ որոշակի սեգմենտների աշխատավարձի բարձրացում։ ՆԳՆ աշխատավարձերի հետ պետք է պարտադիր փոխկապակցենք քաղաքական բաղադրիչը։ Քանի որ այս իշխանությունը հեռահար նպատակ ունի ՀՀ բանակը ոչնչացնելու, ֆրանսիական բաստիոններ է ներկրում, ցույց է տալիս, թե ամեն ինչ անում է բանակը վերազինելու համար, բայց դա իրականում ոստիկանության կազմում գվարդիա ստեղծելու համար է։ Այդ է պատճառը, որ այստեղ թվաքանակի էական աճ ունենք։ Օրինակ պարեկների համալրումը։ Դա հանրության հետ առավել շփվող օղակում կաշառակերությունը ցուցադրական առումով վերացնելու համար է։ Այստեղ աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան ոստիկանության մյուս ծառայողներինը։ Իշխանության անվտանգության համար էական կապ ունեն հենց ոստիկանները, և  նրանց պետք է, ոչ միայն բարձր վարձատրել, այլև պարբերաբար հավելավճարներ տրամադրել, որպեսզի շահագրգռված լինեն պաշտպանելու այս իշխանությանը։ Գումարները հիանակում տրվում են ընտրություններից առաջ, օրինակ, Երևանի քաղաքապետարանի ընտրություններից առաջ մեծ քանակի պարգևավճարներ բաժանվեցին։ Այլ համայնքում կլինեն ընտրություններ՝ այդ համայնքի ոստիկանները կստատան պարգևավճարներ և այլն։ Այժմ գոյություն ունի 4 գյուղի հանձնման ծրագիր, այդ տարածքի ոստիակններին են հավելաճար բաժանում»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այստեղ նույնպես քաղաքական խնդիր է տեսնում և նշում, որ գոյություն ունեցող բոլոր վիճակագրական տվյալները փաստում են ՆԳՆ-ի ոչ արդյունավետ աշխատանքը։

«ՆԳՆ, այսպես կոչված, բարեփոխումները ոչ թե ուղղված էին ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլ նպատակը՝ ողջ ոստիկանությանը դարձնել իշխանության պահպանման բութ գործիք-թիկնապահ։ Պատահական չէր, որ վարչապետ կոչեցյալը կառավարության նիստում հայտարարեց, որ պարեկ դառնալու համար կրթություն ունենալ պարտադիր չէ։ Բարեփոխումների անվան տակ շեշտակի ավելացավ ոստիկանության թվաքանակը՝ Հայաստանը դարձնելով ոստիկանապետություն, հսկայական աշխատավարձերով և պարգևավճարներով։ Այսպիսով, մենք ունեցանք ոստիկանության թվաքանակի աննախադեպ աճ՝ բարձր աշխատավարձերով, և, դրան համապատասխան, հանցագործությունների նույնպես աննախադեպ աճ։ Այդ ոստիկաններին ոչ միայն թույլ է տրվում, այլև խրախուսվում է դաժանորեն ծեծել խաղաղ ցուցարարներին, ոստիկանական բաժանմունքներում խոշտանգել ինչպես կասկածյալներին, այնպես էլ նրանց փաստաբաններին։ Նման բան չի եղել Հայաստանի ողջ պատմության ընթացքում»,- 1or.am-ին ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023թ. արդյունքների ամփոփմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 3 054 դեպքով: Գրանցված 40 666 հանցագործությունների գերակշիռ մասը՝ 80,8%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են: Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։ Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular