ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ տնից՝ երկու եղբայր զոհվեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երևանից ճանապարհվեցինք Ստեփանակերտ ու ամբողջ ճանապարհին ամուսնուս մորը սիրտ չարեցինք ասել, որ միայն Հայկը չի զոհվել, Հովիկն էլ չկա։ Երբ հասանք մեր տուն, նա տեսավ 2 դագաղ, խուճապի մատնված հարցնում էր՝ «ինչո՞ւ են 2-ը»։ Խելագարվել կարելի էր։ Ամուսինս ու հարազատ եղբայրը զոհվել են նույն օրը, նույն ժամին»,- MediaHub-ին պատմում է Ստեփանակերտից տեղահանված Լիլիա Գրիգորյանը։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Լիլիայի ամուսինն արդեն զորացրված էր ծառայությունից, սակայն մոբիլիզացիայի շրջանակում նա ևս մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին։ 

«Առաջնագծից, թիկունքից, բնակավայրերից նա Ստեփանակերտ էր տեղափոխում զոհված ու վիրավորում ստացած զինծառայողներին։ Այդպես շատ կյանքեր են փրկվել։ Ես ու աղջիկս տեղափոխվել էինք Երևան, իսկ տղաս՝ Ալենը, կամավոր հիմունքներով հոսպիտալում էր, սովորել էր բուժական գործը, տիրապետում էր առաջին օգնության հիմունքներին ու այնտեղ օգնում էր բուժանձնակազմին։ Երևի նրա մտքով չի էլ անցել, որ մի օր իր հոր ու հորեղբոր դիերը պետք է բերեին»,- ասում է նա։ 

Պահեստազորի ենթասպա Հայկ Բաբայանը հերթական անգամ դիրքերից վերադարձել էր Ստեփանակերտ, մեքենան տարել ՊԲ ավտոմեքենաների վերանորոգման գումարտակ, որտեղ էլ ծառայում էր նրա եղբայրը՝ կապիտան Հովիկ Բաբայանը։ Նույն օրն ադրբեջանական օդուժը թիրախավորել է նաև Ստեփանակերտի «ռեմբատը», հարազատ եղբայրները ստացել են բեկորային մահացու վիրավորում։

«Այդ օրը դեռ առավոտից վատ զգացողություն ունեի։ Եկավ մի պահ, որ շունչս, կարծես, չէր հերիքում։ Չնայած ամեն օրն էր այդպես մեզ համար, Արցախում կռիվ է, մեր տղամարդիկ՝ այնտեղ։ Զանգեցի Հայկին, անհասանելի էր, Հովիկը՝ նույնպես։ Տղայիս զանգեցի, Ալենին, նրա ձայնը հանգիստ էր ու ասաց, թե` «ամեն բան լավ է»։ Ես անգամ չկասկածեցի, որ ինձանից բան է թաքցնում։ Որոշ ժամանակ անց մարդիկ սկսեցին զանգահարել ինձ, այն մարդիկ, որոնց հետ երկար ժամանակ նույնիսկ չենք շփվել, ու հարցնում են մեր որպիսությունը։ Ինչ որ բան սկսեցի կասկածել։ Նորից զանգեցի Ալենին, խոսքը, ձայնը, ոչինչ չմատնեց։ Անգամ սկեսրայրս է գնացել հոսպիտալ, լսել էր, որ «ռեմբատը» հրթիռակոծվել է, նրան դիմավորել է Ալենը, հանգստացրել, տուն ուղարկել»,- հիշում է կինը։ 

Շարունակվող զանգերից Լիլիային շշուկներ են հասել, որ Հայկը վիրավոր է, իսկ հաջորդ զանգահարողը դա բացառում էր վստահեցնելով, որ նա դեռ դիրքերում է, դրա համար կապի դուրս չի գալիս։ 

«Երեկոյան ուշ աղջկաս համադասարանցին գրում է՝ «Էլեն, ցավակցում եմ»։ Աղջիկս բերում է հեռախոսը, զարմանում, թե ինչի՞ համար են ցավակցում։ Արդեն չէի դիմանում, սիրտս մի բան զգում էր։ Զանգել եմ այդ աղջկա հորը, ինքն էլ ռիսկ չարեց ասելու կատարվածը, ասաց, որ տեղյակ չէ»։ 

Ամենադժվար բանը կնոջ համար տղամարդու լացը լսելն էր։ Հիշում է, թե ինչպես ուշ գիշերին ամուսնու հայրը զանգահարեց, սիրտը մղկտալով ասաց՝ «թևերս ջարդվել են, Հայկն ու Հովիկը չկան»։ Երիտասարդ կինը հետո չի հիշում իր այդ պահի ապրումները։ 

Առավոտյան Երևանից ճանապարհվել են Ստեփանակերտ։ «Սկեսուրս չգիտեր Հովիկի մասին, լացի մեջ ինձ էր նշում, թե՝ «Ալենի ու Էլենի հայրն էլ ես դու, մայրն էլ»։ Այդ պահին հասկացա, թե որքան դաժան բան է մարդու մահվան մասին լուր տալը։ Ես էլ չկարողացա ասել, որ Հովիկն էլ չկա»։ 

Հայկի ու Հովիկի դագաղները երկար չմնացին հայրական տանը։ Հրթիռակոծվող քաղաքում ժամ առաջ նրանց հուղարկավորեցին, քանի որ գնալով իրավիճակն ավելի էր բարդանում։ 

«Նրանց հուղարկավորեցինք Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում։ Իսկ տեղահանությունից հետո նրանց շիրմին այցելելու, խնկարկելու կարոտը խեղդում է»,- արտասվում է Լիլիան, նշում, որ ընտանիքի կորուստներից հետո ամուսնու ծնողներին իրենց հոգատարությամբ ապրեցնում են թոռները։

«Օրեր առաջ Ալենի հարսանիքն էր։ Առաջին անգամ բարձրացրել եմ ձեռքերս, պարել նաև Հայկի փոխարեն, որ բոլորից շատ կցանկանար տեսնել որդու երջանիկ օրը»...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular