Նարեկ Մալյանն ազատազրկվեց մեկ տարի ժամկետով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴատարանը հրապարակեց դատավճիռը․ «Մեղադրյալ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329 2-րդ մասի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել 1 տարի ժամկետով»։
Դատարանը հաշվակցեց Մալյանի կանալքի ժամկետը և և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանեց 5 ամիս 7 օր ազատազրկումը։
Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանը հրապարակեց Մալյանի «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով վերդիկտը․ «Մեղադրյալ Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329 2-րդ մասի 3-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ»։
Դատարանում լրացուցիչ նիստը շարունակվում է պատժի հարցը որոշելու համար։ Դատախազը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց երկու անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, պաշտպանական կողմը ասաց՝ կհետևի դատարանի գործողություններին։
Դատախազը միջնորդեց 108 հազար և 198 հազար դրամ, պաշտպան Աթանեսյանն ասաց, որ 100 ավելի կարող են վճարել։
Դատարանը գնաց առանձին դատավճիռ կայացնելու, որը կհրապարկվի այսօր 13։00-ին։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: