ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դպրոցում հիմա խուճապ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում: Դպրոցներն ու ծնողները խառնվել են իրար»:

114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ թեպետ ոստիկանությունից դպրոցներին հայտնել են, որ տեղեկությունը կեղծ է, ոչ մի ռումբ չկա, սակայն դպրոցում խուճապ է.

«Զանգահարել ու տեղեկացել ենք, բայց կան ծնողներ, որոնք գալիս են երեխաներին տանում են տուն: Ես ինքս մտել եմ դասարաններ, բացատրել եմ երեխաներին, որ նման բան չկա, որ պետք է հանգիստ լինել, բայց թաքցնել չեմ կարող, դպրոցում խուճապ է: Զանգահարել եմ ոստիկանություն, ասել են, որ հանգիստ լինենք: Մեր ոստիկանն, ի դեպ գիշերը հերթապահ է եղել, ամեն ինչ նորմալ է, սակայն կազմակերպված կեղծիքը երեխաների մեջ խուճապ է առաջացրել», - ասաց տնօրենը:

Մենք նաև փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ` մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular