ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնդիրների մասին է «բղավում» ձեր օրգանիզմը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Mirkrasoty.life-ը գրում է, որ օրգանիզմը մեզ բազմաթիվ նշաններ է ուղարկում, որոնցով փորձում է զգուշացնել այս կամ այն խնդրի մասին։ Շատ կարևոր է ժամանակին հասկանալ, թե ինչ է ցանկանում հուշել օրգանիզմը և միջոցներ ձեռնարկել։

1. Ճաքեր բերանի անկյուններում։ Այս խնդրի հիմնական պատճառները սրանք են.

B խմբի վիտամինների պակաս
որովայնի գրգռվածություն
շրթունքների ճաքճքում, ինչը շատ սառը կամ տաք եղանակի արդյունք է
անեմիա
վարակներ, որոնք առաջանում են ստրեպտոկոկ և ստաֆիլոկոկ բակտերիաների հետևանքով
բերանքի խոռոչի վատ հիգիենա
շուրթերի հաճախակի խոնավեցում լեզվի միջոցով
թույլ իմունային համակարգ
ցինկի, երկաթի պակաս։
Ինչպես լուծել խնդիրը։ Օգտագործեք մթերք, որը հարուստ է B խմբի վիտամիններով՝ կաթնամթերք, բանջարեղեն, ձուկ, միս, լոբազգիներ և այլն։ Վիտամին C-ն կլավացնի երկաթի յուրացումը։ Այդ պատճառով կարևոր է երկաթը համադրել մթերքի հետ, որը հարուստ է վիտամին C-ով։

2. Կարմիր ցան դեմքին, որը թեփոտվում է, մազաթափություն։ Այս նշանները կարող են վկայել բիոտինի ցածր մակարդակի մասին։ Սառը եղանակը կարող է վատացնել դեմքի հետ կապված խնդիրները։ Սրանք կարող են նաև հորմոնալ անհավասարակշռության հետևանք լինել։ Սա նաև նշան է, որ օրգանիզմին չեն բավականացնում վիտամին A-ն, D-ն, ճարպաթթուները։

Ինչպես լուծել խնդիրը։ Սննդակարգ ներառեք գետնանուշ, նուշ, սպանախ, ոչխարի կաթ, յոգուրտ, լոլիկ, գազար, սոխ, ընդեղեն։

Ինչ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության

Մազաթափությունը հաճախ կարող է վահանաձև գեղձի խնդրի հետևանք լինել։
Հակաբեղմնավորիչ դեղամիջոցները հաճախ բացասաբար են ազդում մազերի վրա։
Շատ կանայք են մազաթափություն ունենում ծննդաբերելուց հետո 3 ամսվա ընթացքում։
Մազաթափության պատճառ կարող են դառնալ որոշ սնկային վարակներ։
Դիաբետը ևս այս խնդրի պատճառ կարող է լինել։
Որոշ սանրվածքներ կարող են հանգեցնել մազաթափության։
Քիմիական մի շարք միջոցներ, ինչպես նաև գենետիկ գործոնները կարող են մազաթափության պատճառ դառնալ։
Ինչպես լուծել խնդիրը։ Սննդակարգ ներառեք մթերք, որը հարուստ է առողջ ճարպերով՝ կտավատի սերմեր, ավոկադո և ընդեղեն։ Հարկավոր է մեծացնել նաև բանջարեղենի, գազարի, պղպեղի և կաթնամթերքի քանակը։

3. Ձեռքերի, ոտքերի կամ մարմնի մյուս մասերի թմրածություն։ Սա կարող է ֆոլաթթվի և B6, B9 և B12 վիտամինների պակասի նշան լինել։

Ինչպես լուծել խնդիրը։ Ավելի շատ սպանախ, բանջարեղեն, կաթնամթերք և լոբազգիներ օգտագործեք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular