ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովուրդը շշպռել է դիտորդներին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 Հայաստանում ԵՄ դիտորդներն օրերս այցելել էին Ոսկեպար: Ընդ որում, այցելել են՝ շրջանցելով Երեւան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ եւ Ոսկեպար են հասել Ալավերդիով։ Մենք տեղեկացանք, որ ոսկեպարցիները, տեղեկանալով դիտորդների այցի մասին, շտապել են հանդիպել նրանց, սակայն երբ դիտորդները հայտնել են, որ իրենք Իջեւան-Ոսկեպար ճանապարհը շրջանցել են, քանի որ այդ եւ հարակից տարածքները, իրենց կարծիքով, ադրբեջանական են, թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների եւ ԵՄ դիտորդների միջեւ: Ոսկեպարցիները դիտորդներին ուղղակի վռնդել են՝ ասելով, որ թույլ չեն տա իրենց հայրենի հողն ադրբեջանական համարել։

Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ  զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։ Ծնունդով Տավուշի մարզից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել դիտորդների ու ոսկեպարցիների միջեւ ծավալված կոշտ զրույցի մասին, սակայն կորպուսի հրամանատարի հետ հանդիպման մասին տեղյակ չէ․ «Ինձ  էլ են զանգահարել, պատմել, որ դիտորդների հետ հանդիպման ժամանակ ժողովուրդը կոշտ է արտահայտվել: Շատ էմոցիոնալ են, դուք չեք պատկերացնի»։ Դիտորդները գնացել էին բնակիչների հետ հանդիպմա՞ն։ «Ես որքանով տեղյակ եմ, ինչ-որ մեկը տեղեկություն է ստացել, որ ուրիշ ճանապահով են գնում, գնացել-հանդիպել են, բայց ես պատրաստվում եմ պաշտոնական հարցում անել, թե այդ ինչպես են համարում ադրբեջանական տարածք մեր ճանապարհը»,- ասաց պատգամավորը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular