Մեր պատմության բովանդակության 70-80%-ը ԽՍՀՄ-ն է գրել. Մեզ ոտքով, գլխով, կոշիկով հագցրել են ֆորպոստի ֆորման. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ ժողովրդի պատմության՝ այսօր գոյություն ունեցող բովանդակության 70-80 տոկոսը, եթե ոչ ավելին, ձևավորվել է Խորհրդային Միության շրջանում: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Հայ ժողովրդի պատմությունը Խորհդային Միության շրջանում եղել է աշխարհաքաղաքական ընկալումների որոշակի տրամաբանության մեջ, որ, հաշվի առնելով որոշակի օբյեկտիվ հիմքեր, ամեն ինչ պետք է անել, որ այս ժողովուրդը վախենա իր տարածաշրջանում առանց հովանավորության ապրել:
Հայ ժողովրդի պատմության այն կոնտենտը, այն բովանդակությունը, որ կա, 90 տոկոսը հետապնդում է այս քաղաքական նպատակը: Եվ այսօրվա պատմական Հայաստանի նարատիվների մի հսկայական մասը ներշնչված է Սովետական Միության, այսինքն՝ կայսրության վարած տարածաշրջանային քաղաքականությունից»,- ասաց նա:
Փաշինյանը նաև փորձել է պարզել, թե ինչպես են տեղի ունեցել Խորհրդային Միության շրջանում մի շարք իրադարձություններ: «Ասում են՝ մեր ուսանողությունը հաղթեց КГБ-ին: Իրականում КГБ-ն հաղթեց մեր ուսանողությանը և նրան դրեց մի վիճակի մեջ, որ իրեն թվա, որ ինքն է այս մեծ նվաճմանը հասել, մինչդեռ ինքը ոտքով, գլխով, կոշիկով, ամեն ինչով ընդամենը հագնում է ֆորպոստի ֆորման»,- նշեց նա: