ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. ցեխաջրերը լցվում են մարդկանց տները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծերենցի փողոցում մի քանի դիտահորերի խցանման պատճառով կեղտաջրերը լցվել են մոտ 10-ից ավելի բնակիչների սեփական տներ:

Մի քանի տների բակերում կեղտաջրերը հասնում են 40-80 սմ բարձրության, ու բնակիչները չեն կարողանում ներս ու դուրս անել:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Տևական ժամանակ է՝ այս խնդիրը կա, մեզ միայն օգնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկավար Ռոմիկ Մխիթարյանը, ով ինչպես կարողացել աջակցել է, անգամ հատուկ փչող ավտոմեքենաներ է ուղարկել, որոնք եկել են, դիտահորերը փչել ու կեղտաջրերը դադարել են հոսել, սակայն այդ ամենը տևել է մի քանի օր:

«Վեոլիա ջուր» զանգահարում ենք, կարելի է ասել՝ ոնց որ մեռելատուն ըկնես:

Ոչ մի դրական արձագանք «Վեոլիա ջրի» կողմից չկա, թողնես միայն ասեն՝ վճարումները ժամանակին արեք, իսկ բոլորս կանոնավոր վճարումներն անում ենք, ու ոչ մի դրական արդյունք:

Հիմա էս կեղտաջրերը, որ ողողել են էս 10 տները, ով է փոխհատուցելու մարդկանց վնասը:

էլ չենք ասում, որ փողոցում արդեն տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ: Ասում են, թե մենք սպառողին միշտ սատար ենք կանգնում, բա «Վեոլիա ջուր», եթե էսպես ես սատար կանգնելու,վայ էն սպառողին, որ փորձում է հույսը դնել քեզ վրա:

Քաղաքակիրթ երկրում նման փնթի աշխատաոճի համար պատասխանատուները ոչ միայն կհեռացվեին աշխատանքից, այլ նաև սպառողների կրած վնասը կփոխհատուցեին, իսկ մեզ մոտ «Վեոլիա ջրի» չինովնիկները արհամարհած ունեն սպառողին ու ասես մտածում են միայն իրենց թափանները լցնելու մասին:

Միայն մեր թաղապետից ենք, որ սրտացավություն ենք զգացել, բայց դա թաղապետարանի գործն էլ չի, այլ «Վեոլիա ջրինը», էնպես որ լավ կլինի Երևանի քաղաքապետարանը, և ինչու չէ՝ նաև կառավարությունը «Վեոլիա ջրի» օձիքից բռնի ու դուրս շպրտի մեր առօրյայից:

Դրանք տզրուկի նման մեր արյունն են ծծում, արդեն համբեության բաժակը լցվել է»,-նշում էին բնակիչները:

Այս պահին բնակիչներն իրենց սեփական միջոցներով հատուկ տեխնիկա են բերել նշված վայր ու փորձում են խնդիրն ինչպես կարող են լուծել, բայց այս հարցը պետք է լուծի «Վեոլիա ջուր»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular