ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի Ամիրյան փողոցը կարող է անվանափոխվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Ամիրյան փողոցը կարող է անվանակոչվել Բեկոր Աշոտի անունով։

Առաջարկն արել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։

Աշոտ Ղուլյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։

«Սերնդափոխությունը ենթադրում է քաղաքական հայացքների փոփոխություն, ու, ըստ այդմ, յուրաքանչյուր գործունեություն պետք է համապատասխանի տեղին, ժամանակին, ժողովրդի պահանջներին: Արցախի ազատագրական պայքարում Աշոտ Ղուլյանի ունեցած ներդրումը միանգամայն հիմնավորում է փողոցը նրա անունով վերանվանելու նախագիծը: Արցախը «կենդանի» պահելու մի հյուլ էլ դա կլինի։ Սույն նախագծով առաջարկվում է անվանափոխել Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցը Արցախյան ազատամարտի մասնակից, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ, Ասկոլկա) անունով»,- ասված է ավագանու ընդդիմադիր անդամի հեղինակած նախագծում։ Ամիրյան փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և հասնում մինչև Սարյան փողոց։

Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկյան հեղափոխական, Բաքվի 26 կոմիսարներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular