ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխան կոմայի մեջ է ընկել ատամնաբույժին այցելելուց հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում 2 տարեկան աղջնակը կոմայի մեջ է ընկել ատամնաբույժի այցելելուց հետո։

Աղջնակի մայրն ասել է, որ դեկտեմբերի վերջին երեխային տարել է քաղաքի մասնավոր ատամնաբուժարաններից մեկը։ Բժշկական պրոցեդուրաներից հետո երեխան կոմայի մեջ է ընկել։

Ղազախստանի Առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը հայտարարել է, որ այս դեպքից հետո ատամնաբուժարանում ստուգումներ են սկսվել։

Նա նաեւ տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Հանդիպել եմ աղջկա մայրիկի հետ։ Երեխան բժիշկների շուրջօրյա հսկողության տակ է», -Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular