ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես փրկվեցի, բայց Սևակը չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ծանր վիրահատությունից հետո ես պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Երբ ներս մտավ մեծ եղբայրս, ես հարցրեցի նրան՝ «Արսե՛ն, բա ո՞նց ես եկել, մտածեցի՝ ճանապարհն արդեն բացել են»: Ասաց՝ «Արցախն էլ չկա, հանձնված է, բոլորս ենք եկել»։ Գիտե՞ք դա ինչի էր համեմատական, երբ զավակդ կամ ծնողդ զրկվում է կյանքից»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է կյանքի, ապրելու համար պայքարող, Ծովատեղ համայնքի ղեկավար Արտակ Դանիելյանը։ 

Բոլոր գյուղերի պես ծովատեղցիները ևս իրենց առօրյա գյուղական գործերով էին զբաղված սեպտեմբերի 19-ին։ Բայց առավոտյան մի ներքին տագնապ կար հատկապես զինվորականների շրջանում։ Արտակը, որ աշխարազոր ուժերում վաշտի հրամանատար էր, միաժամանակ մտահոգված էր գյուղացիների անվտանգությամբ։

«Այդ օրը Հերհերից իմ ընկերներից մեկը՝ կորպուսի հրամանատարի տեղակալ Սևակ Սարգսյանը, դեռ առավոտյան զանգեց ու ասաց, որ սահմանին իրավիճակը գերլարված է, որ ամեն դեպքում ինչ որ մի բան լինելու է։ Ես նրան խնդրեցի, որ եթե կռիվ սկսվի, ու ես զոհվեմ, հանկարծ դիակս չթողնեն անտեր։ Ինքն էլ ասաց, թե այդ թեմայով չխոսեմ, ինչ-որ տեղ կատակի տվեցինք, անցանք։ Կեսօրին մոտ լսեցի «սնարյադի» պայթյունի ձայն, հեռվում էր, բայց անհանգստացնող։ Հետո Սևակից իմացա, որ Հարավի ուղղությամբ են խփել։ Խերխան գյուղի տղերքը դիրքերում էին, իրենց հերթափոխի օրն էր։ Հերհերի ու մեր գյուղի տղաների հետ պատրաստվեցինք, արագ կազմակերպվեցինք, որ եթե սկսվի պատերազմը, գնանք: Ընդ որում, դիրքեր բարձրանում էինք ոտքով, վառելիք չկար»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

«321» մարտական դիրքի անձնակազմը մի քանի անգամ կասեցրել է ադրբեջանական զորքի առաջխաղացումը, այդ ուղղությամբ կրել բազմաթիվ կորուստներ։ 

«Տղերքը լավ ջարդ են տվել, դրա համար իրենց կողմից առաջխաղացում չի եղել»,- ասում է Արտակ Դանիելյանը։ 

Նրա խոսքով՝ երբ հաջորդ օրը կեսօրին զինադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոշ ժամանակ անց նկատել են, որ ադրբեջանցիները փորձում են շրջանցել հայկական դիրքերն ու առաջանալ դեպի խաղաղ բնակավայրեր։ Տեղային մարտ է ընթացել, որի ժամանակ պարանոցի շրջանում դիպուկահարի կրակից ծանր վիրավորում է ստացել համայնքի ղեկավարը։

«Ինձ այդ տարածքից հանել է փոքր եղբայրս՝ Անդրանիկը, նույն օրը տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Առանց վիրահատության այնտեղ մնացել եմ 2 օր։ Այդտեղ ինձ տեսակցության եկավ Սևակը, հուսադրեց, որ ամեն բան լավ կլինի, ասաց՝ «կարևորը ողջ ես, կլավանաս»: Սեպտեմբերի 22-ի առավոտյան Կարմիր խաչով ծանր վիրավորների հետ տեղափոխել են Ստեփանակերտ։ Փաստորեն վիրավորումն այնքան ծանր է եղել, որ բժիշկն ասաց, որ առաջին անգամ պետք է այսպիսի վիրահատություն կատարի, իսկ դրա համար համարձակություն էր պետք։ Հետո ոչինչ չեմ հիշում, աչքերս բացել ու տեսել եմ Երևանում եմ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում»։ 

Դանիելյանն այստեղ վիրահատվել է, ոտքի կանգնելու համար նրան երկար ժամանակ էր պետք։ Արցախից ոչ մի լուր չուներ, քանի որ հիվանդանոցում հիմնականում եղել է դեղերի ազդեցության տակ։ Միայն Արցախի հայաթափումից հետո է ավագ եղբայրը պատմել եղելությունը։ 

«Դա մի անբացատրելի զգացողություն էր։ Երկիրը հայ պահելու, մեր երեխաներին հայ մեծացնելու համար ինչպիսի զրկանքների միջով անցանք, որքան զոհեր ունեցանք, բայց ելքը սա էր»,- վիրահատությունից հետո հազիվ է մտքերն արտահայտում մեր զրուցակիցը։

Արտակն Արսենից ու իր կողքին պառկած վիրավորներից է հետաքրքրվել գյուղի ու վաշտի տղերքից, քանի որ օրեր շարունակ նրանցից ոչ մի լուր չի ունեցել։ 

«Ամեն լուրն ինձ համար մի հարված էր, որովհետև չգիտեի, որ պատերազմից ու գաղթից բացի պայթյուն է եղել բենզինի պահեստում։ Մեր գյուղում 25 տարեկան մի տղա կար՝ Նարեկ Ավագյանը, որ կամավոր ցանկությամբ եկել զենք է ստացել ու մինչև վերջ եղել է մեր կողքին, ասացին՝ «չկա», հետո լսեցի Սևակի լուրը։ Ասացի՝ «ո՞նց կարող էին զոհված լինել», եղբայրս ասաց, որ «աղետի հետևանք է, առայժմ նորություն չկա»։ Շատ եմ ազդվել Նարեկի ու Սևակի հետ կատարվածից»,- ասում է նա։ 

Իր փրկությունն Աստծո հրաշք համարելով՝ Արտակ Դանիելյանն առայժմ շարունակում է իր բուժումները, տուն վերադարձի հավատը չկորցնելով…

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular