ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնել Տավուշի 4 գյուղերը՝ նշանակում է թուրքին հանձնել ՀՀ մտնող գազամուղի փականը, երկաթգիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագետ Ատոմ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանձնել Տավուշի 4 գյուղերը՝ նշանակում է Հայաստանը դատապարտել նույն ճակատագրին, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։

Դա նշանակում է շատ կարճ ժամանակում թուրքին հանձնել Հայաստան մտնող գազամուղի փականը, երկաթգիծը և դեպի Վրաստան գնացող ավտոմայրուղին։ Իսկ այդտեղից վերադարձը դեպի 1990-ականների սկզբի ցրտի, սովի ու մթի դժնդակ տարիներ՝ հաշված ամիսներ են։

Ուրեմն, լա՛վ մտածեք, հայրենակիցնե՛ր։ Ձերբազատվե՛ք թմբիրից, ոտքի կանգնե՛ք։ Ով ուզում է հանձնել այդ տարածքները, դուռ է բաց անում Հայաստանի ոչնչացման։ Պետք է դա թույլ չտալ, պետք է ամեն գնով պաշտպանել մեր տարածքները․ հնարավոր է՝ դա լինելու է մեր նոր Սարդարապատը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular