ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ոստիկանը ռետինե մահակով ծեծել է գիշերային ակումբի այցելուներին. ՀՔԾ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանը եւ Պետրոս Քյուրտյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց պաշտոնեական լիազորությունների շրջանակից:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ հասարակական կարգի ապահովման, ինչպես նաեւ հնարավոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով ստուգայցեր կատարելու ընթացքում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցներ Գ. Տերզիկյանը եւ Պ. Քյուրտյանը 2015թ. ապրիլի 21-ը` 03:00-ի սահմաններում, մտել են Երեւան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբ, եւ լսել գոռգոռոցի ձայներ: Հնարավոր վիճաբանությունը կանխելու նպատակով ոստիկանները մոտեցել են հաճախորդ Տիգրան Պ.-ին, նրա եղբայր Դավիթ Պ.-ին եւ խնդրել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն վերջիններս, չեն ենթարկվել Գ. Տերզիկյանի եւ Պ. Քյուրտյանի օրինական պահանջներին ու դիմադրություն են ցույց տվել:

Ստեղծված իրավիճակից ելնելով` Գ. Տերզիկյանը դեպքի վայր է կանչել ոստիկանության այլ ծառայողների, ովքեր ձեռնամուխ են եղել գիշերային ակումբի հաճախորդներ Տիգրան Պ.-ին, Դավիթ Պ.-ին եւ նրանց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն:

Բերման ենթարկելու ընթացքում Գ. Տերզիկյանն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ դիտավորությամբ Տիգրան Պ.-ի ու նրա ընկեր Սերգեյ Զ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ` ռետինե մահակով հարվածել է նախ Տիգրան Պ.-ին, ապա` Սերգեյ Զ.-ին, իսկ Տիգրան Պ.-ին վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է ռետինե մահակով հարվածներ հասցնել վերջինիս:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության մյուս ծառայող Պ. Քյուրտյանը եւս ծառայողական գործունեության ընթացքում ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ դիտավորությամբ Տիգրան Պ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ՝ ձեռքով հարվածներ է հասցրել վերջինիս, իսկ վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է հարվածներ հասցնել նրան: Արդյունքում՝ Տիգրան Պ.-ն եւ Սերգեյ Զ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ:

Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ՀՀ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանին եւ Պետրոս Քյուրտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular