ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիմոնյանը խոսել է իր նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքի մասին. «Նա ուղղակի նեղացկոտ տղա է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում խոսել է այսօրվա Հայաստանի իշխանությունների, անձամբ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին, գրում է kp.ru-ն։

- Կա մի կերպար, ով ինչ-ինչ պատճառներով քնում և տեսնում է, թե ինչպես է հաշիվներ մաքրելու քեզ հետ, գոնե լրատվամիջոցներով, դա հաստատ,- հիշեցրել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի հաղորդման հաղորդավար Նադանա Ֆրիդրիխսոնը Մարգարիտա Սիմոնյանին, -դա Նիկոլ Փաշինյանն է։

- Օ՜-օ-օ՜...,- հուզված արձագանքել է Մարգարիտան։

-Այո, նա քո մեծ երկրպագուն է։

- Նա էֆենդի է, այո։

- Օ, այո, և ես խոսել եմ Երևանի որոշ հայերի հետ, - հիշել է Ֆրիդրիխսոնը, -ձեզ այնտեղ լավ են վերաբերվում և նույնիսկ մի քիչ ծիծաղում են Փաշինյանի վրա, որ այդքան ուշադրություն է դարձնում ձեր դեմ պայքարին: Ինչո՞ւ եք այդպես նրա կոկորդին մնացել։ Ի՞նչ եք արել նրան։

- Նա ուղղակի նեղացկոտ տղա է: Գիտե՞ք, կան այնպիսիք, ովքեր նեղանում են, նստում փքվում են, ֆսֆսում և փորձում մանր վատություններ անել։ Ահա նա այդպիսին է։ Դա ինձ իրականում զվարճացնում է: Նա արգելափակել է իմ մուտքը Հայաստան, պատկերացնու՞մ եք։ Սա մարդկության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ զտարյուն հայ կնոջ մուտքը Հայաստան արգելվում է։ Ուրիշ ոչինչ չի եղել՝ ուղղակի նեղացել է:

-Միայն թե այն ժամանակ, երբ նա նեղացած է, Հայաստանը թռչում է դեպի ինչ-որ անհասկանալի տեղ։

-Դա, ցավոք, ճիշտ է։ Բայց ես հիմա չեմ ուզում խոսել այդ մասին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular