ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքվում ինձ առաջարկեցին պարտվել 300 հազար դոլարով». Ֆրանկ Չամիզո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում անցկացվող օլիմպիական ուղեգրի համար ընտրական մրցաշարի եզրափակիչ մենամաարտում իտալացի ազատ ոճային ըմբիշ Ֆրենկ Չամիզոն «թալանվել» է։

Ադրբեջանցու դեմ մենամարտում դատավորներն ակնհայտորեն հաղթանակը խլել են Չամիզոյից ու տվել ադրբեջանցի Թուրան Բայրամովին, գրում է Sportball24.com-ը։ 


Վերադառնալով Իտալիա Ֆրենկ Չամիզոն իտալական Europsort հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ իրեն առաջարկել են պարտվել 300.000 դոլարով և ինքը ենթադրում է, որ իր հաղթանակը գողացած դատավորն է ստացել այդ գումարը։

«Ես գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ ես մենամարտելու եմ նրանց հետ իրենց տանը, իսկ նրանք գնալու են ամեն ինչի։

Ողջ մրցաշարի ընթացքում ադրբեջանցիների հետ մենամարտերը վարում էր նույն մրցավարը՝ Ալեքսեյ Բազուլինը։ Ես հասա եզրափակիչ, բայց հետո տեղի ունեցավ մի բան, որն ինձ հիշեցրեց շատ տարիների առաջվա բռնցքամարտը։ Եվ հետո, այո, ես լուրջ եմ ասում, նրանք ինձ մոտ եկան և ինձ գումար առաջարկեցին, 300.000 դոլար պարտվելու համար:

Չեմ ուզում ասել ով էր այդ առաջարկը անողը, բայց դա տեղի ունեցավ առավոտյան կշռման ժամանակ։ Ես, իհարկե, ուղարկեցի նրանց... քանի որ ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլ նաևԻտալիան, իմ ֆեդերացիան և իմ բանակը։

Հեշտ չէ խախտել իմ ազնվությունը: Ապացո՞ւյց: Ես կենդանի ապացույց եմ, ես անձամբ եմ վերապրում տեղի ունեցածը, ուղղակի դիտեք մենամարտը։ Ես այնքան զզված եմ, որ անգամ չեմ զգում, որ  խոսում եմ սպորտի մասին»,- ասել է Ֆրենկ Չամիզոն EurosportItalia-ին տված հարցազրույցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular