ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչի՞ չի ասել, որ Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է, դուխը չի՞ հերիքում». Ալեն Սիմոնյանը՝ «Что? Где? Когда?» խաղացող սոցիոլոգին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Նիկոլ Փաշինյանն ունի ԱԺ-ի մանդատ, ակնհայտ է, չէ՞, որ ինքը ցուցակը տանում է, ինքը հետո գնալու է ԱԺ, ավագանի չի գնում ու քաղաքապետ առավել եւս չի դառնում»,- Aravot.am-ի «Դեմ առ դեմ» հաղորդման ժամանակ խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ ասել էր սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու եւ թողնի նրանց, որոնք փորձ չունեն. «էդ մարդիկ մենակ կարող են սաբոտաժ անել, իրենք մենեջերներ չեն»:

Հիշեցնենք, որ Կարեն Սարգսյանի մի արտահայտությունը, որ «Նիկոլ Փաշինյանը երեւանցի չի, նա ի՞նչ ունի Երեւանին տալու», բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել եւ թեժ քննարկումների տեղիք տվել: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված Երեւանի ավագանու անդամի թեկնածու Ալեն Սիմոնյանը շատ կոշտ արձագանքեց սոցիոլոգի գնահատականներին. «Ես չգիտեմ, թե ով է խնդրել, հորդորել, որ ինքը սկսի զբաղվել նման բաներով, բայց ասեմ, որ այդ տեղը շատ շուտվանից հաջող զբաղեցնում է Ահարոն Ադիբեկյանը: Թող Ահարոն Ադիբեկյանի հացին վայիս չլինի, առավել եւս՝ այնպես չի, որ այնտեղ եսիմ ինչքան հաց կա:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը Կենտրոն համայնքից ընտրված պատգամավոր է: Եվ հետո՝ Կարեն Սարգսյանը ի՞նչ է կարծում՝ Ղարաբաղում ծնված, մեծացած Կարեն Կարապետյանը եւ Սերժ Սարգսյանը կարո՞ղ են Հայաստանը ղեկավարել, ճի՞շտ են ղեկավարում եւ կապ ունե՞ն Հայաստանի հետ, թե՞ ոչ: Ինչու մինչ օրս այդ մարդկանց՝ Հայաստանում ընդհանրապես չծնված լինելու մասին չէր խոսում նա, երեւի ոչ ոք չէր խնդրել, որ խոսի դրա մասին»: Կարեն Սարգսյանը, նաեւ ՀՀԿ-ի ավագանու անդամները, որպես Տարոն Մարգարյանի առավելություն, նշում են, որ նա կառավարման փորձ ունի: Կարեն Սարգսյանն ասում էր, որ նա թաղապետից դարձել է քաղաքապետ, ինչը շատ կարեւոր է: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Մի հատ հարցրեք, էլի, իսկ մինչեւ թաղապետ լինելը ինչի՞ չեն պատմում, թե ինչ է արել Տարոն Մարգարյանը:

Մի հատ նայեք, թե նա թաղապետ ինչ պայմաններում է դարձել եւ ինչ օրն է ստացել: Եկեք մի հատ հիշենք, էլի, Տարոն Մարգարյանը ինչից հետո դարձավ քաղաքապետ: Նա դարձավ քաղաքապետ, երբ Բեգլարյան Գագիկը ապտակեց նախագահի աշխատակցին, դրանից հետո Տարոն Մարգարյանին նորից չվստահեցին քաղաքապետի պաշտոնը եւ հրավիրեցին Կարեն Կարապետյանին: Իսկ երբ Կարեն Կարապետյանը գնաց, ամենայն հավանականությամբ այլընտրանք չունենալու պատճառով Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ: Հիմա ուզում եմ հասկանալ՝ Տարոն Մարգարյանի կառավարման փորձը որտեղի՞ց է եկել, էդ ի՞նչ է կառավարել, բացի թաղապետարանից ու քաղաքապետարանից, մի ամբողջ թաղ նրան վստահել են՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Տարոն Մարգարյանը Ավանի թաղապետ է նշանակվել իր ծննդյան օրը, այդ օրն են հրաման արձակել, երբ իր հայրը՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը վարչապետ էր: Լավ էլի, թող գոնե նման բաներից չխոսեն, այնքան խոցելի են»:

Անդրադառնալով Կարեն Սարգսյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Թող Կարեն Սարգսյանին մի գործ տան: Պիտի մի գործ տան, որ էդ տղան ինչ-որ բանով զբաղվի, հո սաղ կյանքը «Что? Где? Когда?» չի խաղալու Աշոտյանի եւ մյուսների հետ: Հիմա մարդը ուզում է ինքնադրսեւորվի, հարցազրույցներ է տալիս, ուղղակի չի հասկանում, որ այդպես միանգամից «Что? Где? Когда?» խաղալուց չեն գալիս սկսում քաղաքական վերլուծություններ եւ գնահատականներ շռայլել:

Դիմացը նստած են մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքական կյանքին շատ լավ ծանոթ են ու բոլորին շատ լավ ճանաչում են: Կարեն Սարգսյանը թող զբաղվի իր գործով, թող սոցիոլոգիական հարցումներ անի, պարոն Ադիբեկյանի հետ մրցի: Իսկ թե ով է երեւանցի, ով երեւանցի չի, ով է իր մտքերը հայերեն ճիշտ դասավորում, ով է ռուսերեն մտածում, թարգմանում, խոսում, ու ուզում իրեն նոր գործ գտնի, դրա մասին խոսելը, քննարկելը…սա ո՞ր թիվն է»: Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում Կարեն Սարգսյանն իր այդ հարցազրույցում ասում էր, որ երեւանցի չլինել ասելով՝ ինքը չի վիրավորում, մինչդեռ ստացել է քաղքենիների արձագանք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես Երեւան քաղաքի ավագանու թեկնածու եմ, 4 սերնդի երեւանցի, կարող եմ ապացուցել, իմ հոր պապը Երեւանում ծնված, մեծացած անձնավորություն է, բայց ես դա համարում եմ քաղքենիություն, որ շահարկում են երեւանցի չլինելը: Ես էլ կպնդեմ, որ Տարոնը թալինցի է, Սերժ Սարգսյանն էլ՝ ղարաբաղցի: Բա Կարենը Սերժ Սարգսյանի մասին խի՞ չի իր ծանրակշիռ կարծիքն ասել, ինչի՞ չի ասել, որ Կարեն Կարապետյանը ղարաբաղցի է: Նա այնքան ՀՀ-ում չի ապրել, որ չկարողացավ ԱԺ-ի ցուցակում լինել, բա խի՞ չի Կարենը դրա մասին խոսում, դուխը չի՞ հերիքում: Իհարկե, չի հերիքում, որովհետեւ «Что? Где? Когда?» չեն թողի խաղա մյուս անգամ:

Նիկոլ Փաշինյանը Երեւանից ընտրված պատգամավոր է, երեք անգամ Երեւանում առաջադրվել է, երկրորդ շրջան ԱԺ պատգամավոր է ընտրվում, իսկ ո՞վ է նա, ինչ է խոսում, ի՞նչ իրավունք ունի նման բաներ խոսի, մարդկանց տարանջատի: Իսկ ի՞նքը ի ծնե որտեղից է: Մնում էր պուճուր Հայաստանում մենք իրար բաժանենք երեւանցիների, գյումրեցիների, իջեւանցիների»: Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ «Կարեն Սարգսյանը ՀՀԿ-ի համար ձայն հավաքող հարյուրապետների, տասնապետների, հազարապետների տրամաբանությամբ մտածող տղա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular