ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մերը չէ»․ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Տավուշում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպել է Սուրեն Պետրոսյանի, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի անդամների և գյուղացիների հետ։ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է՝ Ոսկեպարում է։   

Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ստեղծված համազգային և համապետական ճգնաժամի հաղթահարման այս պայքարում ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Այլևս չպետք է լինեն կուսակցական շահեր, քաղաքական նախընտրություններ։

Հանդիպման քննարկման հիմնական թեմաներն են եղել այսօր պայքարի կիզակետ դարձած Ոսկեպարի հարցը, հանդուրժողականության հետևանքները, նահանջի  անթույլատրելիությունը։

«Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մեզ չի պատկանում, հայն ինչպես կարող է ասել՝ սա մերը չէ»,- գյուղացիների հետ շփումների ընթացքում ընդգծել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular