ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անցան փոխհրաձգության. ի՞նչն է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման պատճառը» 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի սկզբին իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վատթարացել է, գրում է iz.ru-ն: Նախ, Բաքուն է հայտնել, որ հարևանը սկսել է զորքեր, զրահատեխնիկա և հրետանի տեղափոխել շփման գիծ։ Երևանում, ի պատասխան, հայտարարել են, որ իրենք բոլոր իրավունքներն ունեն իրենց տարածքում պաշտպանական գծեր կառուցել։ Այնուհետև կողմերը գրեթե ամեն օր սկսել են մեղադրել միմյանց  ինտենսիվ կրակոցների համար: Բացի այդ, կողմերը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի։ Այսպես, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանն ասել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ հնարավոր չի եղել ընդհանուր հայտարարի գալ: «Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»,- ընդգծել է նա։ Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հիշեցրել է, որ Բաքուն հայկական բանակի «ագրեսիվ զինումը» սպառնալիք է համարում։ «Որպեսզի ապացուցի, որ լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին, Հայաստանը պետք է խուսափի սադրիչ քայլերից։ Ադրբեջանը վճռականորեն կճնշի իր դեմ ուղղված սպառնալիքները»,- զգուշացրել է նա։

Քաղաքագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ Բաքուն փորձում է վերադարձնել Տավուշի մարզի այն ութ գյուղերը, որոնք հայկական կողմն իր վերահսկողության տակ է վերցրել 1990-ականների սկզբին։ «Փաշինյանի կառավարությունը պատրաստ է զիջելու, բայց դրան դեմ են մի շարք հայկական հասարակական միավորումներ, վետերանների կազմակերպություններ, ընդդիմադիր կառույցներ։ Ըստ այդմ, Բաքուն սրում է իրավիճակը։ Ադրբեջանը կարծես թե իր հարևաններին ընտրության առաջ է դնում՝ կա՛մ ուժային սրացում, պատերազմ և գյուղերի կորուստ, կա՛մ պարզապես դրանց խաղաղ փոխանցում առանց զոհերի»,- նշել է նա։
Կովկասագետ Ստանիսլավ Տարասովն էլ ասել է, որ տարածաշրջանում պայմաններ են ստեղծվում լայնամասշտաբ սրացման համար։ «Հայաստանը մոտենում է Արևմուտքին, առայժմ խոսք է գնում առաջին հերթին տնտեսական փոխգործակցության մասին, բայց ապագայում կարող ենք տեսնել նաև ակտիվ ռազմատեխնիկական և պաշտպանական համագործակցություն։ Հասկանալի է, որ դա կտրականապես դուր չի գալիս ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև՝ Իրանին, Թուրքիային ու Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, կան սահմանափակող գործոններ: Օրինակ, Ադրբեջանի բարգավաճումը կառուցված է Եվրոպային էներգառեսուրսների վաճառքի վրա։ Եթե  Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի, ապա էներգետիկ ռեսուրսներ մատակարարելու տեղ չի լինի, երկրի տնտեսությունը կփլուզվի, ուստի Ադրբեջանը զգույշորեն կգործի»,- բացատրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular