ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռևս 2021թ.-ին այդ ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը խիստ քննադատության էր ենթարկել զինծառայողներին սնունդ մատակարարող ընկերություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղ առավոտից համացանցում տարբեր քննարկումներ են, որ չնայած էական բարեփոխումների ու բանակում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերի մասին իշխանությունների հնչեցրած կեղծ խոստումներին, այնուամենայնիվ բանակում խնդիրները լուծված չեն, ավելին, որոշ դեպքերում ավելի են խորացել։

Օրինակ՝ ամբողջ օրը համացանցային քննարկման կիզակետում են կադրերը, որտեղ երևում է, որ զինծառայողներին շարունակվում է մատուցվել անորակ սնունդ:

Մի շարք քաղաքական կառույցների ներկայացուցիչներ անգամ ակցիա են իրականացրել այս թեմայով, սակայն այդ քննարկումներին և տարբեր հրապարակումներին պաշտոնական գերատեսչությունից ոչ մեկը դեռևս չի արձագանքել:

Մինչդեռ այս խնդիրները վաղուց պետք է լուծված լինեին. դեռևս 2021թ-ի օգոստոսի 20-ին այդ ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ հանդիպում էր տեղի ունեցել պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ԶՈՒ թիկունքի վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանատուները ներկայացրել էին իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, նշել, որ զորամասերում սննդի որակն ու մատուցվող ծառայությունները, առանձին դեպքերում, չեն համապատասխանում կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի պահանջներին։ Կարապետյանը խիստ քննադատության էր ենթարկել զինծառայողներին մատուցվող սննդի պատրաստման և պահպանման ընթացքում խախտումներ թույլ տված կազմակերպություններին և հրահանգել ողջամիտ ժամկետում լիարժեք կերպով վերացնել արձանագրված բոլոր թերությունները։ Արշակ Կարապետյանը ռազմական ոստիկանությանը հրամայել էր ամենօրյա հսկողություն սահմանել ճաշարաններում և սննդի պահեստներում, իսկ խախտումներ թույլ տված ընկերությունների դեմ կիրառել իրավական ողջ գործիքակազմը։

Նկատենք, որ 2021թ-ից ի վեր սննդի մատակարաման որևէ ընկերության հետ ՊՆ-ն պայմանագիր չի խզել և հանրությանն այդ կազմակերպությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular