ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Տավուշի մարզի 4 գյուղը հանձնի, Ադրբեջանը կարող է գազամուղը փակել և «խեղդել» Հայաստանը․ Հրանտ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Տավուշի մարզի 4 գյուղը հանձնի, Ադրբեջանը կարող է գազամուղը փակել և «խեղդել» Հայաստանը։

Այս մասին Ազգային ժողովի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման անդամ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կառավարության կատարողականը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Ինքն այսօր Հայաստանի պաշտպանության, Ադրբեջանի հետ խաղաղության հարցերը չի լուծում։ Նա այսօր լուծում է ռուսներին Հայաստանից վտարելու հարցը։ Դա Արևմուտքի պատվերն է։ Խաղաղության հարց առհասարակ չկա, Ադրբեջանը որքան ուզում է, այնքան էլ կվերցնի։ Նոյեմբերյանի շրջանից է ամեն ինչ սկսվում, որովհետև այդ ճանապարհով Ադրբեջանը դուրս է գալիս գազամուղի ու երկաթգծի վրա, կկարողանա փակել։ Թուրքիային էլ ասում է՝ ատոմակայանը փակի, լույս չենք ունենա, գազ չենք ունենա, պատերազմի դեպքում էլ 15 օրում մեզ կխեղդեն։ Ո՞նց Լեռնային Ղարաբաղը խեղդեցին՝ գազամուղը փակելով»,- ասել է Բագրատյանը։

«Միասին» շարժումն արդեն 2-րդ օրն է` Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular