ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք՝ Երևանում․ դիտահորից կնոջ մարմին են դուրս են բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ ապրիլի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են ահազանգել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից և խնդրել են, որպեսզի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկին մոտենան փրկարարները, քանի որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված շենքի մոտ գտնվող դիտահորում կնոջ դի կա։ Գրել է Շամշյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի հատուկ փրկարարները, ովքեր դիտահորից դուրս են բերել Երևանի բնակիչ 70-ամյա Կ․ Ա․-ի դին։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular