ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Չարբախում հնչած կրակոցներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքում աղջկա թեման դարձել է երիտասարդների «ռազբորկայի» պատճառ․ երիտասարդները զենքերով հարցեր են լուծում կամ դանակահարում միմյանց:

Armlur.am-ը գրում է․ Մարտի 13-ին Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանող Ռաֆայել Հովհաննիսյանին առանձնակի դաժանությամբ մի խումբ տղաներ ծեծել էին ու դանակահարել, ինչի արդյունքում նա մահացել էր: Ինչը կարող էր երիտասարդ տղաների մեջ այս աստիճան ատելության պատճառ լիներ, ինչի համար նրանք անխնա ծեծել էին միմյանց ու վրեժխնդիր եղել: Գրել էինք, որ միջադեպի պատճառը եղել է աղջկա թեմա:

Ու մինչ իրավապահներն այս գործով դեռ շարունակում են քննությունը եւ դեռ ավելին հետախուզվող անձ կա, ապրիլի 5-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչում Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկով»-ից և «Մակարով»-ից արձակված մեծ թվով պարկուճներ․ մասնակիցները, ովքեր «ռազբորկայի» են եկել եղել են «Bentley» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով: Մասնավորապես դեպքը եղել էր Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Իրավապահները 10-ից ավելի անձանց նկատմամբ հետախուզում են հայտարարել եւ փնտրում են: Այս միջադեվի պատճառը, ըստ նախնական վարկածի, կապված է կրկին աղջկա թեմայի հետ, բարեբախտաբար մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների արդյունքում որեւէ մեկը չի մահացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular