ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տերմինատոր» հետևակի մարտական մեքենան անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար վերահսկվող պայթուցիկ արկեր է փորձարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության տարածքում նկատվել է փոքր տրամաչափի վերահսկվող արկերով «Տերմինատոր» հետևակի մարտական մեքենան, գրում է Overclockers.ru-ն։

Տանկին աջակցող այդ մարտական մեքենան կարող է առաջնագծի անմիջական մերձակայքում հայտնաբերվող տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի դեմ ցույց տալ խոցելիության բարձր մակարդակ:

«Տերմինատոր»-ը ստացել է 30 մմ-ոց պայթուցիկ-բեկորային արկ, որը ընդլայնված տարբերակում հագեցած է հեռակառավարվող ապահովիչով։

Իսկ դրա մարտական ներուժն ամբողջությամբ բացահայտելու համար լրացուցիչ մշակվել և ներդրվել է նաև պայթեցման ժամանակի հեռակառավարման համալիր։ Տեղի է ունեցել փորձնական կրակոցների երկրորդ փուլը։

Անցյալ տարի փորձնական կրակոցների առաջին փուլը տեղի էր ունեցել թիկունքում, ինչը հնարավորություն էր տվել ստուգել, որ բոլոր ինժեներական հաշվարկները կատարվեն պատշաճ մակարդակով:

Հիմա այն փորձարկվում է Հյուսիսային ռազմական շրջանի մարտադաշտերում, որպեսի փորձնականորեն պարզվի նրա արդյունավետությունը մարտում: «Տերմինատոր»-ը հագեցած է հակադրոնային պաշտպանությամբ և դինամիկ պաշտպանության հավաքածուներով:

Առաջին դեպքում բարձրանում է պաշտպանության մակարդակը տարբեր անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, իսկ երկրորդում՝ դիմադրությանը հակատանկային զինամթերքից, մասնավորապես հակատանկային հրթիռներից։

Թարմացված զրահամեքենան ստացել է «Տերմինատոր 2» անվանումը։ Ընդհանուր առմամբ, այն կրակի աջակցման մեքենա է երկու 30 մմ-ոց ավտոմատ հրանոթներով, 7,62 մմ թեթև հետևակային գնդացիրով, 30 մմ-ոց 2 ավտոմատ նռնականետերով և «Ատակա-Տ» չորս հրթիռներով, որոնք նախատեսված են ծանր զրահատեխնիկա ոչնչացնելու համար:

Սպառազինության ողջ տեսականին ինտեգրված է T-90 տանկի վրա հիմնված «Frame» ավտոմատ կրակի կառավարման համակարգում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular