ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս կինն անկեղծորեն պատմել է հայաստանյան կյանքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եկատերինա անունով Սանկտ Պետերբուրգի մի նախկին բնակչուհի, ով մի քանի տարի առաջ ամուսնու և երեխայի հետ տեղափոխվել է Հայաստան, կիսվել է իր տպավորություններով:

Իր սոցիալական ցանցի էջում նա անկեղծորեն թվարկել է այն ամենը, ինչ իրեն դուր է եկել և դուր չի եկել մեր երկրում:

Ըստ հեղինակի` առավելությունները շատ ավելին են, քան թերությունները,- գրում է 78.ru-ն։ Որպես դրական կողմեր նա նշել է ցնցող բնությունը և տպավորիչ պատմական ժառանգությունը:

«Հայաստանը պարզապես իդեալական երկիր է հարմարավետ ճանապարհորդությունների համար, օրինակ ընտանիքի հետ, և նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են բնությամբ, ինչպես նաև նրանց համար, ովքեր գնահատում են հինավուրց վանքերը»,-գրել է նա:

Բացի այդ, ռուս կինը շատ տպավորված է տեղի բնակիչների հյուրընկալությամբ և հարգանքով, որոնք միշտ պատրաստ են օգնել այցելուներին։

«Հայերն իրենք են ասում, որ խաբեբաները շատ են։ Բայց անձամբ մենք միայն ազնիվ, պատասխանատու մարդկանց ենք հանդիպել, որոնց հետ շատ հաճելի է գործ ունենալ»,- պարզաբանել է Եկատերինան։

Մեկ այլ հաճելի գործոն է բացարձակ անվտանգությունը ինչպես մեծ, այնպես էլ փոքր քաղաքներում։

«Չկան հարբեցողներ, տականքներ, վիրավորված պարտվողներ և ագրեսիվ երիտասարդներ»,- գրել է ռելոկանտը,-«դա հատկապես աչքի է ընկնում Ռուսաստանի գավառների համեմատությամբ, որտեղ անընդհատ տարբեր տեսակի ագրեսիաների ես բախվում»։ 

Բայց բացասական կողմերից նույնպես հնարավոր չի եղել խուսափել.

«Ռուսաստանցիների համար գլխավոր հիասթափությունը հասարակական տրանսպորտն է, ինչպես նաև ճանապարհները, ավելի ճիշտ դրանց սարսափելի վիճակը, բացի այդ, հայ վարորդներն ընդհանրապես չեն մտածում ուղևորների անվտանգության մասին»,-պնդել է հեղինակը,-«չգիտես ինչու, մեքենաների մեծ մասի հետևի ամրագոտիները կտրված են, այնպես որ դուք պետք է երեխային կրեք ձեր գրկում, ինչպես տեղացիները, դա այնքան սարսափելի է»

Ի թիվս այլ բացասական կողմերի, նա նշել է երեխայի սոցիալականացման հետ կապված դժվարությունները, քանի որ հայ տղաները հակված են կռվելու ինչ որ պատճառով կամ առանց պատճառի։

Միևնույն ժամանակ, երեխաները, նույնիսկ շատ փոքրերը, հաճախ են զբոսնում ինքնուրույն, առանց մեծահասակների հսկողության, իսկ աղջիկներին շատ հազվադեպ են թույլ տալիս ընդհանրապես զբոսնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular