ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխի կաշին հանել է, մարմինը՝ ջարդել․ նոր մանրամասներ դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի անտառում արջի զոհ դարձած 33-ամյա լուսաձորցի տղամարդը պատահաբար հայտնվել է կենդանու բնի դիմաց։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Լուսաձորի համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը։

Նրա խոսքով՝ տարածքը, որտեղ այդ օրը գյուղացիները գնացել են սինդիկ հավաքելու, գյուղից հեռու է 20 կմ։ Ըստ նրա՝ գյուղացիները հաճախ են այնտեղ գնում:

«Մեծ անտառներ են, գնում են, այնտեղից հավաքում, բերում գյուղ։ Այս անգամ ուղղակի ջահելը պատահաբար դուրս է եկել բնի առաջ, այդ բունը նոր է, անցած տարի չկար»,- պատմեց Սարդարյանը:

Տեսնելով, որ տղամարդը բնի դիմաց է, քոթոթն էլ բնում է եղել, արջը կատաղել է.

«Այս տարի ճուտ է հանել, որ ճուտ են ունենում, այդ կենդանիները դառնում են ագրեսիվ, մտածում են՝ ձագերի համար են եկել, պաշտպանում են։ Կարող է 10 մետր հեռու լիներ, կարողանար փախչեր, չհարձակվեր, բայց շատ է մոտեցել, արջն էլ բռնել է»։

Ըստ Սարդարյանի՝ տղամարդու դին գյուղացիները գտել են 150 մետր բնից ներքև գտնվող տարածքում․

«Մարմինը ամբողջությամբ կար, բայց հարվածներ էր տվել․ գլխի կաշին հանել էր, կողքին տվել, ոտքերին տվել, ուսին տվել, ջարդել էր մարմինը։ Հետո 150 մետր՝ տարել էր ներքև փոսի վրա թողել։ Գյուղացիները ման էին եկել, գտել էին»։

Վարչական ղեկավարը նշեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ արջին տեսել են գյուղացիները, բայց կարողացել են փախչել: Եղել է, որ արջն է հանդիպել մարդկանց, բայց չի հարձակվել։ Նման հարձակում առաջին անգամ է լինում:

Մահացած 33-ամյա տղամարդը անչափահաս երկու երեխաների հայր է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular