ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են քննարկել հրատապ նիստում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 Երեկ խորհրդարանական ընդդիմության հրավիրած հրատապ նիստին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, որն անցկացվեց դռնփակ ռեժիմով, ՔՊ-ականները դիմել են մանր ժուլիկության՝ փորձելով փրկել կառավարության  ներկայացուցիչ բանախոսներին` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. դռնփակ նիստի համար ԱԺ կանոնակարգ օրենքով 1.5 ժամ էր հատկացված, նիստի սկզբում, ըստ կարգի, նիստը նախաձեռնողները պետք է ներկայացնեն իրենց նախագիծը, որից հետո սկսվի հարցուպատասխանը, այնուհետեւ լսեն պատկան գերատեսչության ներկայացուցիչներին։ Ընդդիմության նախագծի զեկուցողն Արթուր Խաչատրյանն էր, ՔՊ-ականները նիստը սկսվելուն պես տասնյակներով գրանցվել են՝ ընդդիմադիր բանախոսին հարցեր տալու համար, հույս ունենալով, որ այդպիսով կսպառեն օրակարգը, եւ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն իշխանության դիրքորոշումը ներկայացնելու ժամանակ չեն ունենա։ Սակայն ընդդիմադիրներին վրդովվեցրել է սա, եւ պահանջել են ընդմիջման 30 րոպեն էլ օգտագործել, չնայած արագ հասկացել են, որ բանախոսները եկել են, որ Փաշինյանի հայտարարությունների ոգով ասեն՝ «եթե հող չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի»։

Ի տարբերություն Մհեր Գրիգորյանի, որ սահմանազատման գործընթացը ներկայացնելիս լալահառաչ, ահաբեկող  հայտարարություններ չի արել՝ շեշտելով, որ բանակցություններ են ընթանում, Արարատ Միրզոյանը գրեթե պարզ տեքստով ասել է՝ Ադրբեջանին չպետք է մերժենք, չունենք մերժելու ռեսուրս, հակառակ դեպքում պատերազմ կլինի։ Նա շատ վատ տրամադրություն է ունեցել, խոսելիս ձայնը բարձրացրել է ընդդիմադիրների վրա, սակայն նրան հորդորել են տոնը փոխել, ինչին ի պատասխան ընդունել է, որ լարված է․ առանց այն էլ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները չեն ստացվում, ընդդիմադիրների մեղադրանքներն էլ՝ մյուս կողմից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular