ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում․ կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միչև վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 16։30-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դավիթ Խաչատրյանը և 30-ամյա Սարգիս Խաչատրյանը վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, որից հետո Կ.Հովհաննիսյանն իր ընկերներ Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Սարգսյանի, Երևանի բնակիչ 26-ամյա Միքայել Կալաչյանի, 28-ամյա Հայկազ Սարգսյանի իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Նարեկ Բեգոյանի, 30-ամյա Զեբիկ Զախարովի, 21-ամյա Արմեն Գալստյանի, 23-ամյա Գագիկ Բեգլարյանի, 27-ամյա Սերյոժա Պողոսյանի, Արթուր Սիմոնյանի, հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել են Դ.Խաչատրյանին, ում հետ եղել են վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Խաչատրյանը իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դավիթ Ղուշչյանը, 33-ամյա Նարեկ Ավետիսյանը իր կողմից շահագործվող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Արսեն Աբրահամյանը, 37-ամյա Գևորգ Հակոբյանը, 37-ամյա Վլադիմիր Գասպարյանը, 39-ամյա Ռոման Սարգսյանը, 35-ամյա Նազարեթ Աղազարյանը, 33-ամյա Ժորա Կիրակոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կոլյա Նահապետյանը իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Արմեն Մկրտչյանը իր կողմից վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով, 33-ամյա Գոռ Իսրայելյանը գտնվելով նշված հասցեում, իսկ Կ. Հովհաննիսյանի ընկեր Ստեփան Սարգսյանը լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել  է Դ. Խաչատրյանի և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ. Խաչատրյանի ընկեր Մ․ Պետրոսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս. Սարգսյանին: 

Կ. Հովհաննիսյանի և նրա ընկերների հեռանալու ընթացքում  Գոռ Իսրայելյանն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ է արձակել Կ. Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular