ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարի եկեղեցու ճակատագիրը սահմանազատման դեպքում մնում է անհայտ. այցելելու հնարավորություն գուցե չլինի․ Քորթոշյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշում բնակիչները շարունակում են պնդել, որ որևէ տարածք չեն պատրաստվում զիջել թշնամուն, քանի որ տարածքի հանձնում թշնամուն՝ նշանակում է վտանգն ավելի մոտեցնել խաղաղ բնակիչներին։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում՝ պետք է սահմանազատում ու սահմանագծում իրականացվի, «ադրբեջանական տարածքները» հանձնվեն, որպեսզի «խաղաղություն» հաստատվի։

Պատմաբաններն ու փորձագետներն էլ հայտարարում են, որ այդ տարածքները թշնամուն զիջելը կվտանգի ամբողջ Հայաստանը, քանի որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող ճանապարհը հայտնվում է թշնամու հսկողության ներքո, ավելին՝ այդ տարածքներում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնք փաստում են, որ դրանք պատմականորեն հայկական տարածքներ են եղել։

168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասել է, որ Ոսկեպարի՝ 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ամենանշանավոր հուշարձաններից է։

«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն  չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կամ չի լինի, կամ էլ խնդիրներով կլինի»,- նշել է Րաֆֆի Քորթոշյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular