Մենք Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չենք տեսնում․ ԱՄՆ պաշտպանության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները Գազայում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության նշաններ չեն տեսնում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ցեղասպանության կատարման ոչ մի ապացույց չունենք»,-ասել է Օսթինը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ մեկնաբանելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների մասին հարցը: