ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը գիտակցում է իր հակապետական գործողությունների հետևանքները․ Գիտակցելով՝ երկիրը տանում է նոր մղձավանջի․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իշխանության նպատակը՝ Ադրբեջանին հանձնել հայտնի գյուղերը, ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեց և գնահատականներ հնչեցին: Սակայն կարևոր դրվագներից մեկը, թե ով և ինչու որոշեց, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից և, մասնավորապես, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերից, մնում է բաց։ Ասում եմ՝ այսպես կոչված, որովհետև այն ինչի մասին հայտարարվել է՝ սահմանազատման ու սահմանագծման, սահմանների ճշգրտման հետ որևէ առնչություն չունի, որովհետև դրա հիմքում ընկած իրավական-փաստաթղթային բազայի և քարտեզների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն չկա»,- , ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ եթե չկա համաձայնություն, ապա «սահմանների ճշգրտում» ձևակերպման տակ փորձ է  արվում բավարարել Ադրբեջանի պահանջները և հերթական միակողմանի զիջումների գնալ:

«Հանրության ճնշող մեծամասնությունն այս գործընթացը դիտարկում է որպես միակողմանի զիջում, հանձնում, որովհետև նախ՝ իշխանության հռչակած սկզբունքների տրամաբանությունը չի տեսնում, երկրորդը՝ իշխանությունը նախորդ տարիներին, նմանատիպ իրավիճակներում, արդեն հասցրել է այս սկզբունքով այլ տարածքներ զիջել, կամ մարսել Ադրբեջանի կողմից բռնազավթածները և երրորդը՝ իշխանության նկատմամբ վստահության դիֆիցիտի պայմաններում, բնականաբար իշխանության քայլերի նկատմամբ հավատ գոյություն չունի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա կրկին շեշտեց իր  հիմնական հարցադրումը՝ ինչու որոշվեց սահմանների ճշգրտումը սկսել հենց Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց գյուղերից:

«Այն, թե ինչու է Ադրբեջանն ամեն ինչ անում, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսի վերոնշյալ 8 գյուղերից, միանշանակ պարզ է, որովհետև դրանց՝ Ադրբեջանի վերահսկողութան տակ անցնելը չափազանց մեծ հարված է լինելու Հայաստանի կենսունակությանը, իսկ սա իր ծանր հետևանքներն է ունենալու ՀՀ-ի և՛ անվտանգությանը, և՛ բանակցային դիրքերին, և՛ ենթակառուցվածքներին, և՛  սոցիալ-տնտեսական վիճակին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանում հաշվարկել են, որ այդ գյուղերի հանձնումից հետո Հայաստանն այնպիսի բարդություններ և անլուծելի խնդիրներ կունենա, որ ստիպված կլինի մնացած հարցերում ևս բավարարել ադրբեջանական պահանջները: Սա բերելու է ոչ միայն Ադրբեջանի ռեգիոնալ դերակատարման բարձրացմանը, այլ նաև Հայաստանի խոցելիության ճեղքվածքի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Իսկ ինչու է Հայաստանի իշխանությունը գնում այս ճանապարհով: Ինչու, օրինակ՝ սահմանների ճշգրտումը չի սկսում Կութականից, Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից, Տեղից կամ Ներքին Հանդից, որովհետև 2021-23 թվականների ընթացում Ադրբեջանը փուլերով ագրեսիայի է դիմել, և ՀՀ ինքնիշխան մի շարք տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հեռու եմ այն մտքից, որ իշխանությունը չի գիտակցում իր քայլերի քաղաքական, իրավական կամ անվտանգային հետևանքները և այն, որ դրանք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահն ու իրենց տեսակով հակապետական գործողություն են:

Իշխանությունն ինքն իրեն դրել է մի խաղի մեջ, որտեղ ի սկզբանե պարտված է և նույնիսկ այս ամենը գիտակցելով՝ երկիրը տանում է նոր մղձավանջի ճանապարհով` սեփական ժողովրդին վերածելով թշնամության թիրախի»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular