ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինսկում ապրիլի 12-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին հայկական կողմը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով Բելառուսի ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը։

«Մենք ակնկալում ենք արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը։ Դրանք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- հայտնել է Բելառուսի ԱԳ նախարարությունը։

Նախօրեին, «Արմենպրես»-ի  հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular