ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում կանցկացվի ոչ ալկոհոլային գինու առաջին փառատոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամեն գարուն Բավարիայի հյուսիսում գտնվող Պետերշտիռնում անցկացվում է տեղական գինեգործների ավանդական տոնը, բայց այս տարի այնտեղ խոստանում են աննախադեպ մի բան. առաջին անգամ այցելուներին հրավիրում են ոչ ալկոհոլային գինու փառատոնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի (DW) ռուսական ծառայությունը:

Հիմնական ավանդական միջոցառումը՝ գինու փառատոնը, կանցկացվի մայիսի 10-ից մինչև 13-ը։ Մայիսի 9-ին կանցկացվի փորձնական մինի-տոն՝ ոչ ալկոհոլային գինիների և տեղական խոհանոցի ճաշատեսակների, ինչպես նաև ալկոհոլ չպարունակող բազմաթիվ այլ խմիչքների համտեսմամբ։

Ըստ DW-ի՝ գաղափարն այն է, որ նրանք, ովքեր կցանկանային զգալ տոնական մթնոլորտը, բայց միևնույն ժամանակ ձգտում են սթափ ժամանցի, ունենան արժանի այլընտրանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular