ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է երեխան վատ վարք դրսևորում մոր մոտ, իսկ ուրիշների մոտ իրեն լավ պահում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնողներն երեխաների համար ոչ միայն ամենամտերիմ մարդիկ են, այլև մի ամբողջ աշխարհ։ Սակայն բազմաթիվ ընտանիքներ բախվում են այսպիսի խնդրի․ մոր ներկայությամբ երեխան կամակորություն է անում և հիստերիկ վարք է դրսևորում, մինչդեռ այլոց հետ խաղաղ և հնազանդ է։ Սա զայրացնում է մեծահասակներին, հատկապես, եթե նրանք դաստիարակում են իրենց առաջնեկին։

Արդյո՞ք երեխայի վատ վարքի մեղավորը մայրն է։ Այս հարցի պատասխանը գտնելու հարցում կօգնի մանկական հոգեբան Եկատերինա Բուրմիստրովան։

Հոգեբանը նշում է, որ խորհրդատվության ժամանակ ծնողների կողմից ամենահաճախ տրվող հարցը հնչում է այսպես՝ ինչու՞ է երեխաս իրեն վատ պահում ինձ հետ։ Մանկապարտեզում նա իրեն լավ է դրսևորում։ Մանկավարժները դժգոհություն չունեն նրա վարքից: Դայակն ասում է. «Իմ ու երեխայի շփման ժամանակ ոչ մի խնդիր չի առաջանում»։ Եվ միայն մոր (հիմնականում մայրերի հետ է պատահում) հետ է երեխան իրեն վատ դրսևորում։

Պատճառ №1. Վստահություն ծնողների հանդեպ

Ծնողները, սովորության համաձայն, երեխայի վատ վարքի պատճառը փնտրում են իրենց մեջ։ Եթե ինչ-որ բան այնպես չի լինում, ապա մայրը սկսում է վերլուծել սեփական գործողությունները, կարծելով, որ ինքը ճիշտ չի դաստիարակում երեխային։ Իրականում երեխաները հիստերիկ պոռթկումներ են ունենում և խիստ դաստիարակության, և երես տալու դեպքում:

Ծնող-երեխա հարաբերության մեջ պարադոքսն այն է, որ յուրաքանչյուր երեխա իրեն վատ է դրսևորում նրա հետ, ում ամենաշատն է սիրում։ Ավելի ճիշտ, նրանց հետ, ում վստահում է ամբողջությամբ։ Այդ պատճառով մոր ներկայությամբ հիստերիկ վարքը բացարձակապես նորմալ երևույթ է համարվում։ Եթե ծնողների ներկայությամբ երեխան չի վախենում արտահայտել իր զգացմունքներն ու հույզերը, ուրեմն կարելի է նրանց հարաբերությունը համարել առողջ։

Երեխան իրեն լավ է դրսևորում միայն մոր հետ. նորմալ երևո՞ւյթ է, թե՞ ահազանգ։

Մայրը պետք է անհանգստանա, երբ երեխան իր ներկայությամբ հանգիստ վարք է դրսևորում, իսկ բոլոր բացասական էմոցիաները հաղորդում դայակին, տատիկին կամ մանկապարտեզի մանկավարժին։ Բարեբախտաբար, այդպիսի պահվածքը հազվադեպ է հանդիպում և հուշում է այն մասին, որ երեխան վախենում կամ լավ չի ճանաչում ամենամտերիմ մարդուն։ Հիմնականում, սա պատահում է այն դեպքերում, երբ մայրն աշխատում է և, տնից հաճախ բացակայելով, քիչ է շփվում երեխայի հետ։

Հոգեբանները նշում են, որ այս երևույթն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ ծնողները երեխաների դաստիարակությունն ամբողջությամբ թողնում են դայակների հույսին։ Երբ երեխան վստահում է ծնողներին, նա իրեն բացարձակապես անվտանգ է զգում նրանց կողքին։ Նման պարագայում երեխան հարկ չի համարում կառավարել սեփական էմոցիաներն ու վարքը, չնայած այն հանգամանքին, որ շրջապատում գտնվում են նաև այլ մարդիկ։

 Շարունակելի

Նյութի աղբյուրը՝ woman-rules.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular