ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4-րդ, 2-րդ, 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբն ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում:

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գագիկ Ասլանյանն ու պարեկ Մհեր Մանուկյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 1 բրիգադ և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի եթե կրակի օջախներ հայտնաբերվեն, այն մարեն:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:  

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular