ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում 2 օր գազ չի լինելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազպրոմ Արմենիան հայտնում է, որ նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ գազամատակարարման վթարային դադարեցում կլինի Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 9-ին և 10-ին: 

 Երևան-2 ԳԲԿ-ն սնող Dպ-700 կողմնատար-գազատարի 8․2 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 09։00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Ռոստովյան, Դավիթ Բեկի, Խ․Դաշտենցի, Բուռնազյան, Մուրացանի, Աթոյան, Ազատամարտիկների, Գաջեգործների, Էրեբունու, Խաղաղ Դոնի, Ավանեսով, Տիտոգրադյան, Երկաթուղայինների, Հյուսիսային, Արին-Բերդի, Թեյշեբանիի փողոցների, Նուբարաշենի խճուղու, Նոր Արեշ 2-ից 50-րդ փողոցների գազասպառողների, Վարդաշեն, Մուշավան, Ջրաշեն թաղամասերի, ինչպես նաև «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Գաջեգործ» ՓԲԸ-ի, «Մաքուր Երկաթ գործարան» ԲԲԸ-ի, «Արկադի Վլադիմիր» ՍՊԸ-ի, «Խաչհար» ՍՊԸ-ի, «Աստաֆյան հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի, սեփականատեր Մեհրաբյան Միհրանի, «Պոդո-առաջին» ՍՊԸ-ի, «Ա․Մ․Է․Տ․» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular